ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամների խումբը այսօր կընդունի հայտարարություն
ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամների խումբը այսօր կընդունի հայտարարություն

ԵԱՀԿ-ում ընթացող արատքին գործերի մինիստերիալին հիմնական շեշտը դրվում է կոնֆլիկտների և տրանսնացիոնալ վտանգների վրա:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Վիեննայից, ԵԱՀԿ-ում քննարկել են Վրաստանի հարցը և կոնֆլիկտները:

«ԵԱՀԿ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով կարգավորմանը: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ներգրավված է Ժնևի միջազգային բանակցություններին և միջադեպների կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմներին:

 

Անչափ կարևոր է, որ արդեն երկրորդ տարին է ԵԱՀԿ-ում առանձնացել է Վրաստանի բարեկամների խումբ: Սպասում ենք այդ խմբի հայտարարությանը: Այս հայտարարությունը կդառնա մինիստերիալի փաստաթղթի մի մաս և կնկարագրի Վրաստանում գրանցված առաջընթացը և բռնազավթված տարածքներում առկա վիճակը: Փաստաթուղթը կարձանագրի խմբի կայուն աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,- հայտնել է Վարստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ Վիեննայում, Առաջին ալիքին: