Վրաստանում, ոստիկանությունը ինքնամեկուսացման կարգը խախտած քաղաքացուն տեղափոխել է կարանտինային տարածք
Վրաստանում, ոստիկանությունը ինքնամեկուսացման կարգը խախտած քաղաքացուն տեղափոխել է կարանտինային տարածք

Խարագաուլիի Խունևի գյուղի քաղաքացուն, ով խախտել էր ինքնամեկուսացման կարգը, տեղափոխել են կարանտին:

Իտալիայից վերադարձած կնոջը տեղափոխել են Ծղալտուբոյում ստեղծված կարանտիային տարածք:

Տեղի բնակիչների խոսքով, քաղաքացին, ով Իտալիայից վերադարձել էր կնոջ մահվան պատճառով, վտանգ էր ներկայացնում:

Ինչպես հայտարարում է առողջապահության նախարարության ներկայացուցիչը, քաղաքացին խախտել է ինքնամեկուսացման նախազգուշացումը, որի պատճառով անհրաժեշտ է դարձել նրան տեղափոխել կարանտինային տարածք: