Վրաստանում մարտի 19-ից մինչև ապրիլի մեկը ժամանակավորապես փակվել է առևտրի կենտրոններում տեղակայված մոտ 40 խանութ
Վրաստանում մարտի 19-ից մինչև ապրիլի մեկը ժամանակավորապես փակվել է առևտրի կենտրոններում տեղակայված մոտ 40 խանութ

2020 թվականի մարտի 19-ից մինչև 2020 թվականի ապրիլի մեկը առևտրի կենտրոններում տեղակայված մի շարք առևտրի օբյեկտներ ժամանակավորապես կփակվեն:

Այս մասին նշված է վրացական մանրածախ բիզնեսի միության արտակարգ հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով, որ այսօրվա տվյալներով երկիրը կորոնավիրուսի զսպումից անցել է տարածման փուլի, հայտարարվել է համաշխարհային համավարակ և կարևոր է երկրի մասշտաբով իրականացնել արդյունավետ միջոցառւոմներ, ենթարկվում են Վրաստանի կառավարության հանձնարարականներին: Քանի որ առևտրի կենտրոնները և դրանցում տեղակայված մեր օբյեկտները կորոնավիրուսի տարածման պոտենցիալ օջախ են, կայացրել ենք որոշում, 2020 թվականի մարտի 19-ից մինչև 2020 թվականի ապրիլի մեկը ժամանակավորապես փակել առևտրի կենտրոններում տեղակայված մեր առևտրի բոլոր օբյեկտները, մոտ 40 խանութ»,- նշված է հայտարարության մեջ:

Միությունը նաև ասում է, որ աշխարհում կորոնավիրուսի ֆոնին զարգացած իրադարձությունները բացասական ազդեցություն են ունեցել վաճառքի ուղղությամբ: