Վրաստանում կորոնավիրուսից զոհվածների թիվը հասել է 50-ի
Վրաստանում կորոնավիրուսից զոհվածների թիվը հասել է 50-ի

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երկու պացիենտ:

Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov հատուկ կայքում:

Համապատասխանաբար, երկրում զոհվածների թիվը հասել է 50-ի:

Վրաստանում կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 8 118 է, ապաքինվել է 4 244 պացիենտ: