Վրաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպքերը կապված են Ամերիկայում ճամփորդելու հետ, վարակվածները նույն ընտանիքի անդամներ են

Վրաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպքերը կապված են Ամերիկայում ճամփորդելու հետ և վարակվածները նույն ընտանիքի անդամներ են:

Ինչպես մեկնաբանում են «Ավերսիի» մամլո ծառայությունում, ԱՄՆ-ից վերադառնալուց որոշ ժամանակ անց, երեք անձ տեղափոխվել է Բոճորիշվիլու կլինիկայի կարանտինային գոտի:

Լրացուցիչ մանրամասների մասին հայտարարությամբ այսօր հանդես կգան կլինիկայի ներկայացուցիչները, 14:00-ին:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի: