«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչում հայտնի են դարձել եզրափակիչ փուլ անցած տասը երկրներ
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչում հայտնի են դարձել եզրափակիչ փուլ անցած տասը երկրներ

Կայացավ Եվրատեսիլ 2024-ի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ հանդիսատեսին ներկայացան 15 երկրների ներկայացուցիչներ։

Հանդիսատեսի որոշմամբ եզրափակիչ դուրս եկավ 10 երկիր՝ Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան և Լյուքսեմբուրգը։

Մրցույթի կանոնների համաձայն՝ կիսաեզրափակիչից եզրափակիչ անցումը որոշում է միայն հանդիսատեսը, իսկ ժյուրին չի մասնակցում քվեարկությանը։

Առաջին կիսաեզրափակիչ շոուից եզրափակիչ անցած երկրները մայիսի 11-ին հանդիսատեսի առջև ելույթ կունենան երկրորդ կիսաեզրափակիչից դուրս եկած 10 երկրների և Մեծ հնգյակի երկրների հետ միասին: Եզրափակիչ է դուրս գալիս նաեւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Շվեդիան։

«Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ մրցույթին կերգի 26 երկիր։

Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն մայիսի 9-ին կերգի երկրորդ կիսաեզրափակչում 11 համարի ներքո։

Եվրատեսիլ 2024-ի հեռարձակումը կառաջարկի Վրաստանի Առաջին ալիքը։