Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի մահվան չորրորդ դեպք:
Հիվանդը մահացել է Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում, նա ունեցել է խրոնիկ հիվանդություններ: Ըստ «Մեդալֆայի», նա պատկանում էր, այսպես կոչված, Քոբուլեթի կլաստերին:
Այս պահին Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 385 դեպք, այդ թվում բուժվել է 84 մարդ, իսկ չորսը մահացել:
4971 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 519 պացիենտ:
Միևնույն ժամանակ, Վրաստան բուժման նպատակով տեղափոխել են վրաստանի երեք քաղաքացի: