Տեղի է ունեցել «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստը, որին մասնակցել է նաև կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին

14:15, 21.11.2024

«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղխորհրդի նիստը։

Ինչպես հայտնի դարձավ նիստի ավարտից հետո, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդին վարչապետի պաշտոնում առաջադրել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։

Բացի այդ, «Վրացական երազանք» խմբակցությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում կներկայացնի Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը։

Քաղխորհրդում քննարկվել են մի շարք այլ թեմաներ, այդ թվում՝ բյուջետային։

Նաև, ինչպես ասել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, առաջիկա օրերին կնշվի նախագահական ընտրությունների օրը։

Նմանատիպ