Շալվա Պապուաշվիլի. Երբ ամենաազդեցիկ պետության խորհրդարանի նախագահը պետք է ասի, որ տղամարդը չի կարող կին դառնալ, պարզ է, թե ինչ աբսուրդի հետ գործ ունենք
Շալվա Պապուաշվիլի. Երբ ամենաազդեցիկ պետության խորհրդարանի նախագահը պետք է ասի, որ տղամարդը չի կարող կին դառնալ, պարզ է, թե ինչ աբսուրդի հետ գործ ունենք

Տղամարդը տղամարդ է, կինը՝ կին, իսկ տղամարդը չի կարող կին դառնալ, երբ սա ասում է ամենաազդեցիկ պետության խորհրդարանի նախագահը, պարզ է, թե ինչ աբսուրդի հետ գործ ունենք։Այս մասին սոցցանցում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ըստ նրա՝ սա է կարգավորում «Ընտանեկան արժեքների» օրենքը։

«Երբ ամենահարուստ, ամենահզոր, ամենաազդեցիկ պետության խորհրդարանի նախագահը դա է ասել, երեւի պարզ է, թե ինչ աբսուրդի հետ գործ ունենք։ Դա այն է, ինչ կարգավորվում է «Ընտանեկան արժեքների» օրենքով, որի չեղարկումն ընդդիմությունը պահանջում է օտարերկրացիների թելադրանքով»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին, իսկ տղամարդը չի կարող կին դառնալ։