Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 70-ի
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 70-ի

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում:

Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 70 հաստատված դեպք, նրանցից մեկը ապաքինվել է և դուրս գրվել:

Կարանտինի ռեժիմում է մնում 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը: