Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 852 նոր դեպք, ապաքինվել է 1 696 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 852 նոր դեպք, ապաքինվել է 1 696 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 852 նոր դեպք: Այս մասին կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 42 579 դեպք: Ապաքինվել է ևս 1 696 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է  26 800:

Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 7 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 342:

Բերդիա Սիճինավայի տեղեկությամբ, կարանտինի ռեժիմում գտնվում է 2 977 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 29 876 անձ: Վարակվածներից 4 293 մարդ բուժվում է հիվանդանոցում, իսկ 8 882 մարդ տանը:

Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 791 դեպք, ապաքինվել էր 2 413 պացիենտ: