Սպիտակ տունը նշում է, որ Ուկրաինան արդեն զենք է ստանում ռազմական օգնության նոր փաթեթից
Սպիտակ տունը նշում է, որ Ուկրաինան արդեն զենք է ստանում ռազմական օգնության նոր փաթեթից

«Ուկրաինան արդեն զենք է ստանում ռազմական օգնության նոր փաթեթից»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

Ինչպես լրագրողներին ասել է մամուլի քարտուղարը, նշված խնդրի մասին խոսելիս զգուշություն է պետք, քանի որ, ըստ նրա, խոսքը օպերատիվ անվտանգության խնդիրների մասին է։

«Օգնությունը գնում է Ուկրաինա, այժմ նրանք այդ աջակցությունն են ստանում անվտանգության ոլորտում»,- նշել է Ժան Պիերը։

Նա հույս է հայտնել, որ այս զենքը կօգնի Ուկրաինայի զինված ուժերին՝ առաջնագծում, պաշտպանվել։

ԱՄՆ Սենատն անցած շաբաթ հավանություն է տվել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթին։ Մինչ այդ ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ փաթեթի հաստատումից հետո մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է եղել զինամթերքի մի մասը հասցնել Ուկրաինա։