Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 400 նոր դեպք, ապաքինվել է 18 770 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 400 նոր դեպք, ապաքինվել է 18 770 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 9 400 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 18 770 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 34 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 32 470 թեստ, այստեղից 18 284-ը արագ, իսկ 14 186-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 28,95 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 31,5 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 29,7 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 548 893 դեպք, որից 1 388 534 հիվանդ ապաքինվել է, 15 856-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 796 876 պատվաստում, օրական՝ 1 524։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 12 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 633 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 932 անձ:

Երեկ, փետրվարի 19-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 13 288 նոր դեպք, ապաքինվել է 21 183 պացիենտ, մահացել 51 մարդ: