Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 829 նոր դեպք, ապաքինվել է 566 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 829 նոր դեպք, ապաքինվել է 566 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 829 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 566 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 331 փորձարկում, այդ թվում 12 700-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 5 631-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 4,52%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3,74%, իսկ վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 3,63%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 263 057 դեպք, այստեղից ապաքինվել է 254 916 մարդ, մահացել է 3 306 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 430 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 149 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 301 պացիենտ:

Հիշեցնենք, փետրվարի 8-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 204 նոր դեպք, ապաքինվել էր 736 պացիենտ: