Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարության Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիական բյուրոյի ղեկավարի հետ
Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարության Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիական բյուրոյի ղեկավարի հետ

Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՆ պաշտպանության քարտուղարության Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիական բյուրոյի ղեկավար Լորա Կուպերի հետ։

Հանդիպմանը քննարկված հիմնական հարցը պաշտպանության և անվտանգության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն էր։ Ընդգծվել է առկա համագործակցության դինամիկան և ԱՄՆ-ի առանցքային դերը Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման և ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելու գործում։

Կողմերը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները, Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացումը և առաջացող սպառնալիքները, ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովը և Սև ծովի անվտանգության մեջ ԱՄՆ-ի ներգրավվածության ուժեղացման հեռանկարները։ Զրույցի ընթացքում շոշափվել են նաև Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիան և Վրաստանի դերի կարևորությունը եվրոպական անվտանգության մեջ։

Ելույթ ունենալով Լաուրա Կուպերը շնորհակալություն է հայտնել Վրաստանի խորհրդարանի կողմից Պաշտպանության նոր օրենսգրքի ընդունման համար և գոհունակությամբ նշել Վրաստան-ԱՄՆ պաշտպանական հարաբերությունների դինամիկան, որոնք գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում։ Պատվիրակության կազմում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Զիլֆիմիանին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռամազ Նիկոլաիշվիլին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։