Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, ապաքինվել է 3 534 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, ապաքինվել է 3 534 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի  662 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 534 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 34 պացիենտ:

Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 595 926 դեպք, այստեղից ապաքինվել է 563 926 վարակված, մահացել է 8 575 մարդ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 655 040 մարդ, օրական ցուցանիշը՝ 7 720:

Բացի այդ, սեպտեմբերի 19-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1 501 նոր դեպք, ապաքինվել է 1 954 պացիենտ, մահացել է 43 մարդ: