Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 578 նոր դեպք, ապաքինվել է 375 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 578 նոր դեպք, ապաքինվել է 375 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 578 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 8 696 դեպք: Ապաքինվել է ևս 375 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 4619:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս երկու մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 52-ի:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 392 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվը հասնում է 1 00-ի:

Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոանվիրուսի 554 դեպք, մահացել էր երկու մարդ: