Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 2075 դեպք:

Ապաքինվել է ևս 9 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1363։

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։