Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 2075 դեպք:
Ապաքինվել է ևս 9 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1363։
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։