Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

14:52, 17.11.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:

Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները՝ հիմնվելով վարչապետի մամուլի գրասենյակի վրա։

Ըստ լրատվամիջոցի՝ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ եւ տեղեկատվություն տրամադրել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր։

Նմանատիպ