Ազատ ոճի ըմբշամարտ | Կոնստանտինե Պետրիաշվիլին հաղթեց Երևանում անցկացված միջազգային մրցաշարում #1TVSPORT

09:55, 13.09.2026

18-ամյա Կոնստանտինե Պետրիաշվիլին (97 կգ) ոսկե մեդալ նվաճեց Երևանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում։

Վրացի ըմբիշը հաղթեց չորս գոտեմարտում Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկության շրջանակում։ Մինչև եզրափակիչ հասնելը Կոնստանտինեն հաղթեց Բելառուսի, Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչներին, իսկ եզրափակիչում 10։0 հաշվով առավելության հասավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն, բելառուս ըմբիշ Վլադիսլավ Կոզլովի նկատմամբ։

Հատկանշական է, որ սա Պետրիաշվիլիի առաջին ոսկե մեդալն է մեծահասակների միջազգային մրցաշարում։

Նմանատիպ