Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 92-ը կապված է Աջարիայի, 53-ը՝ Իմերեթիի, իսկ 31-ը՝ Թբիլիսիի հետ
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 92-ը կապված է Աջարիայի, 53-ը՝ Իմերեթիի, իսկ 31-ը՝ Թբիլիսիի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 92-ը կապված է Աջարիայի, 53-ը՝ Իմերեթիի, իսկ 31-ը՝ Թբիլիսիի հետ:

«Ավելացել է 193 նոր դեպք և դարձել 3695: 193 նոր դեպքից 92-ը կապված է Աջարիայի, 53-ը՝ Իմերեթիի, 31-ը՝ Թբիլիսիի, 8-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, 7-ը՝ Գուրիայի, մեկը Ռաճա Լեչխումիի, մեկը ՝ Մցխեթա Մթիանեթիի հետ»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:

Նրա խոսքով, Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 40 պացիենտ և ընդհանուր առմամբ կազմում է վարակվածների 42 տոկոսը:

Մարինա Էզուգբաիայի տեղեկությամբ, այս պահին կովիդ կենտրոններում և հյուրանոցային համալիրներում բուժվում է 2133 պացիենտ: