Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 109-ը կապված է Աջարիայի, իսկ 17-ը Թբիլիսիի հետ
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 109-ը կապված է Աջարիայի, իսկ 17-ը Թբիլիսիի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, ՝ Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպքերից 109-ը կապված է Աջարիայի, իսկ 17-ը Թբիլիսիի հետ

«Երկրում ունեինք 2227 դեպք, ավելացել է ևս 165 նոր դեպք և այժմ ունենք 2392 հաստատված դեպք: 165 դեպքը երկրի շրջանների և քաղաքների համաձայն բաշխված է հետ.յալ կերպ. Աջարիա, Բաթումի – 109, Թբիլիսի – 17, Սամեգրելո Զեմո Սվանեթի, Զուգդիդի – 9, Քվեմո Քարթլի, Գարդաբանի – 9, Շիդա Քարթլի, Գորի – 6, Կախեթի, Գուրջաանի – 6, Գուրիա, Օզուրգեթի – 4, Իմերեթի, Քութաիսի – 4, Մցխեթա – 1»,- ասել է Էզուգբաիան:

Ըստ նրա, նոր դեպքերի մեծ մասը արձանագրվել է Աջարիայում, ուստի Բաթումին մնում է ուշադրության կենտրոնում:

«Բաթումում մեծ աշխատանք է տարվում, վարակվածներին շատ արագ հայտնաբերման ուղղությամբ», – նշել է Մարինա Էզուգբաիան:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ըստ Էզուգբաիայի, ապաքինվել է մեկ հիվանդ: Նրա խոսքով, բուժվող հիվանդներից 30-ի վիճակը ծանր է, իսկ հինգինը ծայրահեղ ծանր: