Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 179 նոր դեպքից 126-ը կապված է Աջարիայի, 16-ը Իմերեթիի, իսկ 15-ը Թբիլիսիի հետ
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 179 նոր դեպքից 126-ը կապված է Աջարիայի, 16-ը Իմերեթիի, իսկ 15-ը Թբիլիսիի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 179 նոր դեպքից 126-ը կապված է Աջարիայի, 16-ը Իմերեթիի, իսկ 15-ը Թբիլիսիի հետ:

«Մեզ ավելացել է 179 նոր դեպք և դարձել 2937: 179 դեպքը բախշվում է հետևյալ կերպ. Աջարիա – 126- Իմերեթի – 16, Թբիլիսի – 15, Սամեգրելո Զեմո Սվանեթի – 7, Մցխեթա-Մթիանեթի 7, Գուրիա 4, Կախեթի 4»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:

Նրա խոսքով, ապաքինվածների թիվը ավելացել է 10 ով և այս պահին կազմում է 1422:

Բացի այդ, Էզուգբաիայի մեկնաբանմամբ, այժմ կովիդ-կենտրոններում և հյուրանոցային բժշկական հաստատություններում բուժում է ստանում 1488 պացիենտ: