Վրաստանում առաջին ապաքինված հիվանդը լքել է ինֆեքցիոն հիվանդանոցը
Վրաստանում առաջին ապաքինված հիվանդը լքել է ինֆեքցիոն հիվանդանոցը

Վրաստանում առաջին ապաքինված հիվանդը լքել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցը:

Տեղեկությունը այս մասին Վրաստանի առաջին ալիքին հաստատել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Տղամարդուց վերջին մի քանի օրերին վերցվել են տարբեր նմուշներ, որոնց արդյունքում վարակ չի ֆիքսվել:

Կլինիկայից դուրս գրված հիվանդը երկու շաբաթ կմնա ինքնամեկուսացման մեջ:

Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Վարակը հաստատվել էր Վրաստանի 55 ամյա քաղաքացու մոտ, ով Իրանից Վրաստան էր եկել Ադրբեջանի տարածքով: