Վրաստանի Առաջին ալիքը կորոնավիրուսի վերաբերյալ կառավարության ասուլիսների ընդհանուր ազդանշանը կփոխանցի հեռուստատեսություններին
Վրաստանի Առաջին ալիքը կորոնավիրուսի վերաբերյալ կառավարության ասուլիսների ընդհանուր ազդանշանը կփոխանցի հեռուստատեսություններին

Վրաստանի կառավարության վարչությունն անցնում է մամլո ասուլիսների հեռարձակման այլ ռեժիմի,- այս մասին  հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական և մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, հեռուստատեսություններին ընդհանուր ազդանշան կփոխանցի Վրաստանի Առաջին ալիքը:

«Լրագրողների պաշտպանվածությունն ապահովելու համար, Վրաստանի կառավարության վարչությունն անցնում է մամլո ասուլիսների հեռարձակման այլ ռեժիմի: Ցանկանում եմ, օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել Վրաստանի Առաջին ալիքին, Հանրային հեռարձակողին: Վրաստանի Առաջին ալիքը մեզ տվեց հնարավորություն, որ յուրաքանչյուր հեռարձակող ստանա ընդհանուր ազդանշան և տարածի»,- նշել է Իրակլի Չիքովանին:

Բացի այդ, լրագրողները կունենան հնարավորություն, հարցերը նախապես փոխանցել կառավարության մամլո ծառայությանը: