Վրաստանը ստացել է 20 հազար բարձրորակ կորեական «PCR» թեստ
Վրաստանը ստացել է 20 հազար բարձրորակ կորեական «PCR» թեստ

 

Վրաստանի բռնազավթված տարածքների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը ստացել է 20,000 բարձրորակ կորեական «Պիսիար» (PCR) թեստ:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Կորեայից թեստերի բեռնաթափման գործընթացին մասնակցեցին Վրաստանի բռնազավթված տարածքների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գիորգի Ծոծկոլաուրին և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվտիսաշվիլին:

Ինչպես հայտնի է, ստեղծված իրավիճակի պատճառով երկրների մեծամասնությունը  արգելք է սահմանել մի շարք բժշկական արտադրանքների արտահանելու ուղղությամբ: Արտասահմանում վրացական դիվանագետները ​​ ոչ միայն օգնում են անհրաժեշտ արտադրանքը մոբիլիզացնելու գործում, այլև մասնակցում են դրանք պատշաճ տեղափոխելու գործընթացին:

Հարկ է նշել, որ այս գործընթացում Արտաքին գործերի նախարարությունը ակտիվ համագործակցում է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, որը պատասխանատու է երկրում վարչապետի հանձնարարությամբ բժշկական հումքի մատակարարումը կառավարելու համար:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: