Ողջ միջազգային համադաշնությունը լսեց ԱՄՆ-ի հստակ աջակցությունը. Միխեիլ Ջանելիձե
2017 թվականը առանձնահատուկ է Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններում,- այս մասին առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Միխեիլ Ջանելիձեն մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները աջակցում են Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելուն:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր ռազմավարական գործընկերն է և Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու մեր ՆԱՏՕ-ին անդամագրվելու աջակցողը: Այս տարին առանձնահատում է մեր հարաբերություններում և հուսով եմ, որ դա կշարունակվի: Ողջ միջազգային համադաշնությունը լսեց ԱՄՆ-ի հստակ աջակցությունը»,- ասել է Ջանելիձեն:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դեռ Բրյուսելում, հետո Վիեննայում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աջակցում են Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելուն:
Հեղինակ -
Edgar Barsegyan