Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը կազմում է 9.76 տոկոս
Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը կազմում է 9.76 տոկոս

Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը կազմում է 9.76 տոկոս: Տվյալները հրապարակվել են stopcov.ge կառավարության հատուկ կայքում:

Ներկայիս դրական ցուցանիշն է՝ 10.92 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը` 10.26 տոկոս:

Վերջին 24 ժամվա ընթացքում «կովիդ 19»-ով վարակվել է 4 778 մարդ, ապաքինվել է 4 753 պացիենտ:

Երեկ ՝ օգոստոսի 30-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 915 դեպք, ապաքինվել է 5 929 մարդ, մահացել ՝ 78-ը: