Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 934:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 307 մարդու մոտ, ապաքինվել է 1 014 պացիենտ:

Երեկ, հունիսի 6-ին Վրաստամում կորոնավիրուս էր հաստատվել 504 մարդու մոտ, ապաքինվել է 1 201 պացիենտ, մահացել էր 17 վարակված: