Վերջին 24 ժամում Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի վեց նոր դեպք
Վերջին 24 ժամում Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի վեց նոր դեպք

Հանրային առողջապահության կենտրոնի տեղեկությամբ, Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի վեց նոր դեպք: Նրանց խոսքով, համավարակաբանական հետազոտությունները դեռ շարունակվում են:

«Հնարավոր է կորոնավիրուսի դեպքերի թիվը աճի: Ընթանում է շփումների հաստատում և համավարակաբանական հետազոտություն: Չնայած վարակվածների թվի աճին, իրավիճակը վերահսկելի է»,- ասել են հանրային առողջապահության կենտրոնից:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 186 նոր դեպք, մինչև այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 18 663 դեպք: Ապաքինվել է 278 պացիենտ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 8 338: Կորոնավիրուսի հետևանքով  երկրում մահացել է յոթ հիվանդ: Զոհվածների ընդհանուր թիվը 143 է: