Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացած ութ պացիենտներից մեկը բուժվում էր Թերջոլայում

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացած ութ պացիենտներից մեկը բուժվում էր Թերջոլայում: «Թերջոլամեդի» կլինիկայի տնօրեն Դավիթ Սարիշվիլիի խոսքով, մահն արձանագրվել է այսօր առավոտյան:

«Մահացածը 71-ամյա կին է: Նրան երկու օր առաջ կլինիկա են տեղափոխել Սամեգրելոից: Նա ուներ զուգահեռ քրոնիկ հիվանդություններ և վիճակն ի սկզբանե ծանր էր: «Ցավոք մեզ չհաջողվեց փրկել նրան»,- ասել է Սարիշվիլին:

Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 136 մարդ: