Վաղը Մառնեուլիի և Բոլնիսիի 30 բնակիչ կլքի Սաչխերայի կարանտինային գոտին
Վաղը Մառնեուլիի և Բոլնիսիի 30 բնակիչ կլքի Սաչխերայի կարանտինային գոտին:
Երկշաբաթյա ժամանակահատվածում ոչ մեկի մոտ չի նկատվել վիրուսի համար բնորոշ որևէ ախտանիշ:
Մառնեուլիի և Բոլնիսիի բնակիչները աշխատում էին Ճիաթուրայում: Նրանց կարանտին տեղափոխելու որոշումը կայացվել է անվտանգության պայմաններից ելնելով, քանի որ անձինք գտնվում էին Մառնեուլիում նոր կորոնավիրուսի հայտնաբերման ժամանակ և մեկ օր անց վերադարձել էին Ճիաթուրա:
Վերջին տվյալներով, Իմերեթիի հինգ կարանտինային տարածքում գտնվում է մոտ 400 քաղաքացի իսկ 170 մարդ ինքնամեկուսացված է: