ԹՊՀ-ը կատարել է աշխատանք, որը պետք է կատարեր եկեղեցին, սակայն չի կարողացել իրագործել
ԹՊՀ-ը կատարել է աշխատանք, որը պետք է կատարեր եկեղեցին, սակայն չի կարողացել իրագործել

Թբիլիսիի պետական համալսարանը կատարել է այն մեծ աշխատանքը, որը պետք է կատարեր Վրաստանի եկեղեցին, սակայն չի կատարել,- այս մասին հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը՝ Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կայացած տոնական միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:

«Շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա առիթով: Շնորհավորում եմ մեր մեծ թագավոր Դավիթ Աղմաշենեբելու տոնը: Առաջին հերթին, ցանկանում եմ երախտիքս հայտնել և օրհնել այն մարդկանց, ովքեր հիմնադրել են Թբիլիսիի պետական համալսարանը: Ծանր ժամանակաշրջան է անցել Վրաստանը՝ այս համալսարանի հիմնադրումից հետո, սակայն այն գործունեությունը, որը ծավալել է համալսարանը, դա հրաշք է: Սա մեծ ճիգ է, որը պետք է կատարեր Վրաստանի եկեղեցին, սակայն չի կարողացել կատարել, քանի որ կոմունիստական ռեժիմը բեռ էր հանդիսանում երկրի համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ համալսարանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Համալսարան, որն ունի այսպիսի անցյալ, այսպիսի անձնուրաց պրոֆեսոր-ուսուցիչներ, կունենա նաև մեծ ապագա»,- հայտարարել է Իլիա Երկրորդը:

Պատրիարքն օրհնել է ուսանողներին, պրոֆեսոր-մանկավարժներին և համայն Վրաստանին: