Թերեզա Մեյը հանդիպել է Վլադիմիր Պուտին
Թերեզա Մեյը հանդիպել է Վլադիմիր Պուտին

Եռամյա դադարից հետո առաջին անգամ, Ճապոնիայի Օսակա քաղաքում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում միմյանց են հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես հայտարարել է Թերեզա Մեյը, Սոլսբերիի դեպքը չպետք է կրկնվի, իսկ Ռուսաստանը պետք է դադարեցնի անպատասխանատու և ապակայունացում առաջացնող գործողությունները:

Թերեզա Մեյի համար վարչապետի պաշտոնում սա վերջին Մեծ քսանյակի գագաթնաժողովն է: Մեկ ամսում նա պաշտոնապես լքելու է վարչապետը պաշտոնը: