Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական սպառազինության նվազեցման մասին համաձայնագրի երկարաձգման օրենքը
Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական սպառազինության նվազեցման մասին համաձայնագրի երկարաձգման օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ստորագրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական սպառազինության նվազեցման մասին համաձայնագրի երկարաձգման օրենքը: Համապատասխան օրենքը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում:

Փաստաթուղթը նախատեսում է երկու երկրների միջև 2010 թվականին ստորագրված համաձայնագրի հնգամյա երկարացում:

ԱՄՆ-Ռուսաստան ռազմավարական սպառազինության կրճատման համաձայնագրի ժամկետն ավարտվում է փետրվարի 5-ին: Ըստ այդմ, դրա գործողության ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը:

Ավելի վաղ ԱՄՆ նոր նախագահի Ջո Բայդենի վարչակազմը պատրաստակամություն էր հայտնել երկարաձգել համաձայնագիրը հինգ տարով: