Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Վլադիմիր Պուտինը մարտի 11-12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունները: Զրույցի ընթացքում երեք երկրների ղեկավարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտները:

«Գոհունակությամբ նշվեց, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, և, ընդհանուր առմամբ, իրավիճակը տարածաշրջանում կայուն և հանգիստ է», – ասված է հայտարարության մեջ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը: