Նախագահ Բայդենը Պուտինի հետ բանակցություններում հասկացրել է, որ Ուկրաինայում ռազմական էսկալացիայի դեպքում Միացյալ Նահանգները և մեր գործընկերները Ռուսաստանին կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով. Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսահանդիպման վերաբերյալ։

Սպիտակ տան հաղորդմամբ, ԱՄՆ-ի նախագահը բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Ռուսաստան օրակարգի մի քանի հարցեր։

«Նախագահ Բայդենը, ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների անունից, խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ուժերի ընդլայնման կապակցությամբ և հասկացրել է, որ ռազմական էսկալացիայի դեպքում Միացյալ Նահանգները և մեր գործընկերները կպատասխանեն Ռուսաստանին՝ ուժեղ տնտեսական և այլ միջոցներով։ Նախագահ Բայդենը վերահաստատեց իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինտեգրմանը և կոչ արեց Ռուսաստանին վերադառնալ դեէսկալացիայի և դիվանագիտության: Երկու երկրների նախագահները քննարկել են նաև ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը, ինչպես նաև խոսել են տարածաշրջանային խնդիրների շուրջ համատեղ աշխատանքի մասին, ինչպիսին է Իրանը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։