Թելավիում, թիվ 5 մանկապարտեզում դաստիարակչական գործընթացը դադարեցվել է 12 օրով, իսկ թիվ 7 հանրային դպրոցը անցել է ուսուցման հեռավար ռեժիմի
Թելավիում, թիվ 5 մանկապարտեզում դաստիարակչական գործընթացը դադարեցվել է 12 օրով, իսկ թիվ 7 հանրային դպրոցը անցել է ուսուցման հեռավար ռեժիմի

Թելավիում, թիվ 5 մանկապարտեզում դաստիարակչական գործընթացը դադարեցվել է 12 օրով: Պատճառը ուսուցիչներից մեկի կորոնավիրուսով վարակվելն էր: Միևնույն ժամանակ, Թելավիի թիվ 7 հանրային դպրոցը անցել է ուսուցման հեռավար ռեժիմի:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի բաժանմունքի տեղեկությամբ, մանկավարժների կողմից իրականացվում է ինքնավերահսկողություն, իսկ ծնողները վերահսկում են երեխաներին: Մինչ մանկապարտեզում ուսուցման գործընթացի վերսկսումը, տեղի են ունենալու ախտահանման աշխատանքներ:

Կախեթիի նահանգապետի պաշտոնակատար Իրակլի Շիոշվիլիի տեղեկությամբ, վարակվածը Գուլգուլա գյուղի մանկապարտեզի ուսուցիչ է: Կփակվի թե ոչ նախադպրոցական դաստիարակության հաստատությունը Գուլգուլա գյուղում, հայտնի կդառնա համավարակաբանների հետազոտությունից հետո:

Այս պահին Կախեթիի տարածաշրջանի չորս ​​դպրոցներ անցել են հեռավար ուսուցման ռեժիմի, իսկ մի քանի դպրոցներում հեռավար ռեժիմի են անցել առանձին դասարաններ:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի բաժանմունքի տեղեկությամբ, այս պահին ընթանում է վարակված ուսուցիչների շփումների բացահայտումը: