Թելավիի կլինիկայում աշխատող բժիշկներից մեկը մահացել է կորոնավիրուսից
80 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է Թելավիի կլինիկայում աշխատող բժիշկներից մեկը: Սկզբում նա բուժվում էր Թելավիի կենտրոնական հիվանդանոցում, սակայն առողջության վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին Թբիլիսիի կլինիկաներից մեկը:
Մահվան պատճառը վարակի հետ միասին զուգահեռ հիվանդություններն էին:
Բժիշկը Թելավիի մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ-մանկաբույժն էր, իսկ վերջին տարիներին ՝ Թելավիի կենտրոնական հիվանդանոցի բժիշկ – վերակենդանացնող: