Թբիլիսիում կորոնավիրուսի դեպքերի աճն ուշագրավ է, անհրաժեշտ է պաշտպանել կարգավորումներն ու զգույշ լինել. Մարինա Էնդելաձե
Թբիլիսիում կորոնավիրուսի դեպքերի աճն ուշագրավ է, անհրաժեշտ է պաշտպանել կարգավորումներն ու զգույշ լինել. Մարինա Էնդելաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեն մեկ անգամ ևս ուշադրությունը բևեռում է Թբիլիսիում կորոնավիրուսի դեպքերի աճի վրա և քաղաքացիներին կոչ է անում պաշտպանել կարգավորումները:

Էնդելաձեի խոսքով, դեպքերի քանակի աճը դրամատիկ չէ, սակայն մայրաքաղաքում իրավիճակը շատ ուշագրավ է: Բացի այդ, ինչպես նշել է Էնդելաձեն, այլ շրջաններում կորոնավիրուսի դեպքերը նվազում են:

«Պետք է շատ ուշադիր լինենք, զգուշություն ցուցաբերենք, Թբիլիսիում աճում են կորոնավիրուսների դեպքերը, սակայն դրամատիկ վիճակ չէ, պետք է զգույշ լինենք: Գիտեք, որ մինչև սեպտեմբերի 1-ը ունեյինք 1510 վարակված, դեռ ամիս ու կես չի անցել, որ դեպքերը գերազանցել են 8000-ը: Պետք է պաշտպանենք կարգավորումները: Այլ շրջաններում վարակման դեպքերը նվազում են: Այս պահին աճ է գրանցվում Թբիլիսիում, նման քաղաքի համար 134 դեպքը շատ չէ, սակայն պետք է ուշադրի լինենք»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը հիմնականում կապված են՝ Աջարիայի և Թբիլիսիի հետ: Կոնկրետ, Աջարիայում արձանագրվել է 230, իսկ մայրաքաղաքում 134 նոր դեպք: