Թբիլիսիի ծովի հիվանդանոցում կորոնավիրուս է հաստատվել չորս անձի մոտ
Թբիլիսիի ծովի հիվանդանոցում կորոնավիրուս է հաստատվել չորս անձի մոտ

Թբիլիսիի ծովի հիվանդանոցում կորոնավիրուս է հաստատվել չորս անձի մոտ: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են հիվանդանոցի մամուլի ծառայությունից:

Հիվանդները գտնվում էին հոսպիտալում բացված տենդի կենտրոնում:

Նշված հարցով հիվանդանոցում ժամը 11:00-ին ծրագրվում է ճեպազրույց: