Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվել է ևս երկու պացիենտ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվել է ևս երկու պացիենտ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, առավոտից հետո կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը չի ավելացել և երկրի մասշտաբով կրկին կազմում է 208:

Նրա խոսքով, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվել է ևս երկու պացիենտ:

Ընդհանուր, ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվել է 37 պացիենտ, երկրի մասշտաբով՝ 50-ը:

Էզուգբաիան ասում է, որ այսօր անցկացված 7 թեստից բոլորի պատասխանները եղել են բացասական: