Տաքսու վարորդ, դայակ, մասնավոր ուսուցիչ, ավտոմեքենաներ վերանորոգող,վարսավիր - աշխատանքային փաստաթուղթ, թե ինչպես է բանկը նրանց տրամադրելու վարկեր
Տաքսու վարորդ, դայակ, մասնավոր ուսուցիչ, ավտոմեքենաներ վերանորոգող,վարսավիր - աշխատանքային փաստաթուղթ, թե ինչպես է բանկը նրանց տրամադրելու վարկեր

Վրաստանի Ազգային բանկի նոր կանոնակարգը, որը գործարկվելու է մայիսի 7-ից, կոմերցիոն բանկերին սահմանափակում է տալ վարկեր՝ առանց սպառողների վճարունակությունը լիարժեք վերլուծելու:

Արդեն պատրաստվել է փաստաթուղթ, որտեղ տրված է կոնկրետ գործունեությունների ցուցակը և այդ ոլորտում աշխատողների համար վարկ տալու պայմանները: Փաստաթուղթը դեռևս աշխատանքային բնույթի է:

Աշխատանքային փաստաթղթում նշված է, թե ինչպես պետք է իրականացվի վճարունակության մանրամասն վերլուծությունը այն անձանց նկատմամբ, որոնց եկամուտները չեն հաստատվում, ինչպես նաև սահմանված է վարկի առավելագույն ծավալը:

Նշված տիպի գործունեության ցանկում է՝ տաքսու վարորդի գործունեությունը, դայակ, մասնավոր ուսուցիչ, ավտոմեքենաների սպասարկման արհեստավոր, վարսավիր, դրա հետ մեկտեղ, պետք է լիարժեք վերլուծություն իրականացվի՝ դրամական փոխանցումների հիման վրա վարկ տալու ժամանակ:

Հատկանշական է, որ փաստաթղթի համաձայն, տաքսու վարորդի, մասնավոր ուսուցչի և մեքենա վերանորոգողի դեպքում, ցանկալի է վարկի ծավալը չգերազանցի 6 000 լարին, վարսավիրին տրվող վարկի ծավալը՝ 3 500 լարին, դայակի դեպքում՝ 2 000 լարին, ինչպես նաև՝ դրամական փոխանցումների դեպքում հնարավոր է տրվի առավելագույնս 2 000 լարի վարկ: