Ֆիզիկական անձանց տրվող վարկերի մասին նորացված դրույթը հավանաբար կգործարկվի նոյեմբերի 15-ից ոչ ուշ
Ֆիզիկական անձանց տրվող վարկերի մասին նորացված դրույթը հավանաբար կգործարկվի նոյեմբերի 15-ից ոչ ուշ

Ֆիզիկական անձանց տրվող վարկերի մասին նորացված դրույթը հավանաբար կգործարկվի նոյեմբերի 15-ից ոչ ուշ,- այս մասին նշված է Ազգային բանկի հայտարարությունում:

Բանկի հայտարարության համաձայն, նախորդ շաբաթվա ընթացքում Ազգային բանկում ակտիվ խորհրդակցությունները շարունակվում էին ֆինանսական սեկտորի ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտի մասնագետների հետ ֆիզիկական անձանց տրվող վարկերի մասին դրույթի օրինագծի հետ կապված:

Ինչպես հայտարարում է բանկը, դրույթի նորացված աշխատանքային տարբերակում պատկերված են Ազգային բանկի կողմից ստացված բոլոր հիմնական տեխնիկական դիտողությունները, սակայն կարգավորման գլխավոր սկզբունքները մնում են անփոփոխ: