Ասիական զարգացման բանկը հաստատել է Վրաստանում մատչելի բնակարանային նախագծերի համար 10 մլն. դոլարի վարկ
Ասիական զարգացման բանկը հաստատել է Վրաստանում մատչելի բնակարանային նախագծերի համար 10 մլն. դոլարի վարկ

Ասիական զարգացման բանկը (ADB) և ՍՊԸ «Օպտիմա»-ն ստորագրել են 10 մլն. դոլարի չափով վարկի պայմանագիր, Վրաստանի մայրաքաղաքում մատչելի և կայուն բնակարանաշինության զարգացման նպատակով:

Ասիական զարգացման բանկի տեղեկությամբ, վարկը կֆինանսավորի ցածր և միջին եկամուտ ունեցող մարդկանց համար հաշվառված 3700 մատչելի և էներգաարդյունավետ տներից բաղկացած երկու բնակելի համալիրներ: Սա Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում տուն կառուցելու համար մասնավոր հատվածի համար տրված ADB-ի առաջին վարկն է:

«Նախագիծը նպատակ ունի արդիականացնել Թբիլիսիում մատչելի բնակարանները` հաշվի առնելով դիզայնի ներառականությունը, գենդերը և համընդհանուր հասանելիության չափանիշները», – հայտարարել է ADB-ի Հարավային, Կենտրոնական և Արևմտյան Ասիայում ենթակառուցվածքների ֆինանսավորման գծով, մասնավոր հատվածի գործողությունների դեպարտամենտի տնօրեն, Շանթանու Չակրաբորտին:

Նրա խոսքով, զարգացման այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր ցածր և միջին եկամուտ ունեցող մարդկանց համար մատչելի և որակյալ տներ կառուցել Վրաստանում և ամբողջ տարածաշրջանում:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Վրաստանում ADB-ի, մշտական ​​ներկայացուցության տնօրեն, Շեյն Ռոզենթալը, տները կլինեն մատչելի, էներգաարդյունավետ և լավ կառուցված ՝ ապահովելով համապատասխան բնակարաններ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաների համար:

«ADB-ի վարկը Վրաստանում կայուն քաղաքային զարգացման խթանման մեր ջանքերի մի մասն է», – ասել է Ռոզենտալը:

Թբիլիսիի տների ավելի քան 80%-ը կառուցվել է Խորհրդային Միության ժամանակ կամ դրանից առաջ: Հին բնակելի շենքերում բացակայում են հանգստի գոտիներ, կայանատեղիներ և վերելակներ: Բացի այդ, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաների հասարակական վայրերի հասանելիությունը բարձր մակարդակի վրա չէ:

2019 թվականին քաղաքի կառավարությունը ներկայացրեց մայրաքաղաքում կայուն քաղաքաշինության, տարածքի պլանավորման և ներառական ենթակառուցվածքների խթանման ծրագիր: Կառավարությունը նաև գենդերային խորհրդատվական դեր է ներդրել քաղաքաշինության և բնապահպանական ծառայությունների մեջ քաղաքային բաց տարածքներում քաղաքաշինական նախագծման համար:

«Մենք պատիվ ունենք հայտարարելու, որ սա Ասիական զարգացման բանկի առաջին մատչելի բնակարանային նախագիծն է տարածաշրջանում», – ասել է m2 խմբի գործադիր տնօրեն Նիկոլոզ Մեձմարիաշվիլին: «Վարկը տրամադրում է միջնաժամկետ ֆինանսավորում Թբիլիսիում բնակարանային մատչելի նախագծերի իրականացման համար: Կարևոր է նշել, որ նախագիծը միտված կլինի էներգաարդյունավետության և ֆիզիկական մատչելիության բարձր չափանիշների ներդրմանը», – ասել է Ռոզենտալը:

ADB-ն նպատակ ունի նպաստել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջող, բազմակողմանի, կայուն զարգացմանը: Միևնույն ժամանակ, այն շարունակում է աշխատանքը տարածաշրջանում ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: Հիմնադրվելով 1966 թվականին ՝ կազմակերպությունը միավորում է 68 երկիր, այդ թվում ՝ 49-ը ՝ ասիական տարածաշրջանից: