Գերմանիան Վրաստանին հատկացնելու է 170 մլն. եվրո վարկ և 28,5 մլն. եվրո դրամաշնորհ
Գերմանիան Վրաստանին հատկացնելու է 170 մլն. եվրո վարկ և 28,5 մլն. եվրո դրամաշնորհ

Վրաստանի կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում է Գերմանիայի կողմից մոտ 170 միլիոն եվրո վարկի տրամադրում և 28,5 միլիոն եվրո դրամաշնորհ:

Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար, Իվանե Մաճավարիանին և Վրաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան, Հուբերտ Քնիրշը:

Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկությամբ, գումարը կծախսվի քաղաքաշինական, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարեկարգման, էներգոարդյունավետության և շրջակա միջավայրի միջոցառումների վրա:

Այսօրվա դրությամբ, Գերմանիայի հետ ֆինանսական և տեխնիկական համագործակցության շրջանակներում, Վրաստանին հատկացվել է ավելի քան մեկ միլիարդ եվրո դրամաշնորհի, տեխնիկական աջակցության և արտոնյալ վարկերի տեսքով: