Վերջին 24 ժամում Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 8 072 նոր դեպք, մահացել է 813 մարդ
Վերջին 24 ժամում Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 8 072 նոր դեպք, մահացել է 813 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում, Գերմանիայում կորոնավիրուսից մահացել է 813 մարդ: Նույն ժամանակահատվածում բացահայտվել է 8 072 վարակված: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսի նոր տեսակով Գերմանիայում ընդհանուր առմամբ վարակվել է 2 299 996 մարդ: 62 969 մարդ մահացել է, ավելի քան երկու միլիոն հիվանդ բուժվել:

Ըստ գերմանացի համավարակաբանների, վերջին յոթ օրվա ընթացքում երկրում վարակի տարածման մակարդակը կայուն նվազում է: Ներկայումս 100 000 քաղաքացու հաշվով, երկրում գրանցված է «կովիդ 19»-ի 68 դեպք:

Դաշնային և տարածաշրջանային կառավարությունների որոշման համաձայն, Գերմանիայում համավարակի պայմաններում սահմանված խիստ սահմանափակումների վերացումը կսկսվի միայն այն դեպքում, եթե վարակվածների թիվը երկրում 100 000 բնակչի հաշվով չգերազանցի 50-ը: