Հուլիսի 5-ից սկսվում են ուսուցիչների քննությունները

18:35, 04.07.2026

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 5-ից 2026 թվականի քննական գործընթացին կմիանան ուսուցիչներն ու ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները:

Ինչպես հայտնում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը, առարկայական, ավագ հատուկ ուսուցչի և բազային մասնագիտական հմտությունների քննությունների համար գրանցվածների քննական գործընթացը կսկսվի հուլիսի 5-ին և կավարտվի հուլիսի 29-ին:

«Հուլիսի 5-ին կանցկացվի ավագ հատուկ ուսուցչի քննությունը, որի համար գրանցված է մինչև 3600 քննվող:

Կարևոր է, որ քննվողը ժամանակին ներկայանա անձը հաստատող փաստաթղթով և քննական քարտով՝ դրանում նշված ժամին և վայրում:

Քննական կենտրոններում քննաշրջանի համար գրանցումը կսկսվի ժամը 14:00-ին, իսկ քննությունը՝ 15:00-ին: Գրանցման ավարտից հետո դիմորդները չեն թույլատրվի մասնակցել քննությանը»,— ասված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տարածած տեղեկատվության մեջ:

Նմանատիպ