Պաշտպանության նախարարությունում վիրավոր մարտիկների շաբաթյակը ակտիվորեն ընթանում է սպորտի թիմային և անհատական ձևերով
Վրաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվում է վիրավոր մարտիկների օրվան նվիրված շաբաթյակ, որը հագեցած է բազմազան մարզական մրցումներով։
Մարզական միջոցառումները հյուրընկալում է Գորիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան ազգային պաշտպանության ակադեմիան։
Վիրավոր և տուժած մարտիկներն արդեն մրցել են սեղանի թենիսում, բազկամարտում, օդամղիչ զենքից և հրացանից հրաձգությունում։
Մարզական մրցումներին ներկա են գտնվել Ազգային պաշտպանության ակադեմիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մամիա Բալախաձեն և Արևելյան հրամանատարության շտաբի պետ, գնդապետ Բեսիկ Նեբաձեն։ Նրանք պարգևատրել են հաղթող մարտիկներին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։
Շաբաթվա ընթացքում անցկացվելու է 10 անհատական և երեք թիմային մրցում։ Վիրավոր զինվորականները կմրցեն անհատական ձևերում՝ սեղանի թենիս, ծանրամարտ, բազկամարտ, շտանգա, ատրճանակից հրաձգություն, հրացանից հրաձգություն, լող, թիավարություն մարզասարքի վրա, նետաձգություն, գնդի և սկավառակի նետում, իսկ թիմային ձևերում՝ պարառեգբի, պարաբասկետբոլ և պարավոլեյբոլ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։